01.11.2019
Ծրագրային ապահովման մշակման խոշորագույն ընկերություններից մեկը, ծրագրավորվող տրամաբանական ինտեգրալ սխեմաների (FPGA) արտադրության համաշխարհային առաջատարը, ամերիկյան Xilinx ընկերությունը մասնաճյուղ է բացել Երևանում։
Ընկերությունը կընդլայնի համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ շուտով Xilinx-ի շուրջ կձևավորվի տեղական ընկերությունների զարգացող էկոհամակարգ։