«ARMELKOM»-ը հիմնադրվել է 2021 թվականին միկրոէլեկտրոնիկայի շուկայում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող որակավորված մասնագետների կողմից։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը աճի առումով համեմատելի է աշխարհի այլ կենտրոնների զարգացման հետ։ Երկիրը հավակնում է դառնալ տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնը, և մեր նպատակն է մեր կորպորատիվ սպառողներին ապահովել էլեկտրոնային բաղադրիչների և սարքավորումների ոլորտում ժամանակակից զարգացումներով։ Կիրառելով միջազգային ընկերություններում աշխատելու ընթացքում ձեռք բերած մեր մասնագետների փորձը՝ մենք ձգտում ենք ոչ միայն բավարարել շահագրգիռ հաճախորդների կարիքները երկրի ներսում, այլ նաև տեղ գրավել Կենտրոնական Ասիայի և Վրաստանի շուկայում:
Էլեկտրոնային բաղադրիչների մատակարարում, որոնք համապատասխանում են ձեր նախագծի պահանջներին, ներառյալ դադարեցված կամ պահեստավորված ապրանքները:
- Յուրաքանչյուր կոնկրետ հաճախորդի կարիքներին հարմարվող պատրաստի ծրագրային լուծումների մշակում և ներդրում:
- Չափիչ և ստուգիչ սարքերի, փորձարկման սարքավորումների նախագծում և լուծումների մշակում:
- Համակարգի ինտեգրում՝ հիմնված արդեն գործող համակարգերի և հավելվածների վրա՝ փոխարինելով հնացած հավելվածները, ինչպես նաև ստեղծելով նոր ենթահամակարգեր, որոնք միավորում են փոխհատվող տեղեկատվությունը ընկերության տարբեր ոլորտներում:
- Սարքավորումների և էլեկտրոնային բաղադրիչների թեստային փորձարկումների իրականացում:
- Միկրոէլեկտրոնիկայի լայն տեսականի արդար գներով Տարբեր տեխնոլոգիական պահանջների համար:
- Դադարեցված արտադրանքի և սակավ ապրանքների մատակարարում:
- Գործընկերների ` վերավաճառողների և արտադրողների հետ հարաբերությունների մշտական ընդլայնում:
- Մեր շուկայի հետազոտման թիմը մշտապես վերլուծում է մեր առաջարկած ապրանքների գները:Մեր սեփական մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս լավագույն առաջարկներն անել մեր հաճախորդներին՝ սպառողներին և կորպորատիվ ձեռնարկություններին:
- Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել այնպիսի սպասարկման մակարդակ, որը գերազանցում է մեր մրցակիցներին:
նորություններ
կարիերա
Մենք անընդհատ փնտրում ենք տաղանդավոր մարդկանց, ովքեր կցանկանան միանալ մեր աճող թիմին: Մեր ընկերությունը հոգ է տանում իր աշխատակիցների մասին և պարգևատրում նրանց բարձր աշխատանքի համար:
Եթե դուք հավակնոտ եք, աշխատասեր, եռանդուն և մոտիվացված և ցանկանում եք աշխատել մեզ հետ, ծանոթացեք մեր ընթացիկ թափուր աշխատատեղերին:
Ընթացիկ թափուր աշխատատեղեր
- Կոնտենտ մենեջեր
- Վաճառքի մենեջեր
- Հաճախորդների սպասարկման համակարգող
- Գնումների թիմի օգնական
- Դիզայնի ինժեներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒ
<<ԱՐՄԷԼԿՈՄ>>-ը դինամիկ զարգացող ընկերություն է, որը մատակարարում է էլեկտրոնային բաղադրիչներ, մշակում դիզայն և տրամադրում պատրաստի լուծումներ, որոնք օգտագործվում են հետևյալ ոլորտներում:
- Արտադրության ավտոմատացում
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
- Հեռահաղորդակցություն
- Ավիացիա
- Մեքենաշինություն
- Բժշկություն
Մենք բարձր ենք գնահատում հարաբերությունները յուրաքանչյուր հաճախորդի հետ և փորձում ենք դրանք կառուցել փոխշահավետ համագործակցության պայմաններով:
Կարդալ ավելին →

